Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հասարակություն
15:04, 22 ноябрь 2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին։ Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններից և նրանց նկատմամբ վերաբերմունքից։

«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյոք պայմաններ ստեղծվե՞լ են, որպեսզի վերջիններս կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Երբ մենք, որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք նրանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Տեղի այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է նա։