Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ $2 մլրդ զենք գնելու շուրջ

Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ $2 մլրդ զենք գնելու շուրջ
Հասարակություն
19:22, 13 август 2021
Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի մտավախություն ունենալով՝ Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ $2 մլրդ զենք գնելու շուրջ, գրում է Asbarez-ը։

Ինչպես գրում է իսրայելյան Israel Hayom թերթը, Ադրբեջանը բանակցում է Իսրայելի ռազմական ադրյունաբերության ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու շուրջ: Պարբերականը ենթադրում է, որ նոր գործարքի կնքման գործոններից մեկը կարող է լինել հաճախակի դարձած փոխհրաձգությունը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի։

Ըստ պարբերականի, 2-րդ գործոնը Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդումն է, «հատկապես երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաջողությունից և Իսրայելում Ադրբեջանի առևտրային և զբոսաշրջային ներկայացուցչության բացման պատմական փաստից հետո»։

Այդ գործարքից բացի, Բաքուն այժմ բանակցում է տարբեր իսրայելյան ընկերությունների հետ։ Ադրբեջանի ՊՆ բեռնատար ինքնաթիռները, որոնք բեռնվում են տարբեր տիպի սպառազինությամբ և զինամթերքով, այդ թվում բալիստիկ հրթիռներով և ինքնաթիռներով, կանոնավոր կերպով վայրէջք են կատարում Ուվդա ավիաբազայում, նաև վերջին օրերին։ Խոսքը հարյուրավոր միլիոնների գործարքների մասին է, որոնք կնքվելու են մոտակա օրերին։

Ըստ պարբերականի, այդ պայմանագիրն էլ ավելի կամրապնդի Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները, «չնայած Հայաստանի և հայկական լոբբիի միջոցով ամբողջ աշխահում Իսրայելի և Ադրբեջանի դեմ ռազմական գործարքների հարցով ճնշմանը»
Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանցիների սադրիչ գործողությունները, որոնք կրակ են բացում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, որտեղ նաև ԱԹՍ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ։