Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թյուրընկալում է. տաքսի շահագործողների համար 1 մլն դրամ տուրք չի սահմանվել. Բաբկեն Թունյանի պարզաբանումը

Թյուրընկալում է. տաքսի շահագործողների համար 1 մլն դրամ տուրք չի սահմանվել. Բաբկեն Թունյանի պարզաբանումը
Հասարակություն
10:40, 11 декабрь 2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստում անդրադարձավ վերջերս ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքին, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների և մասնավորապես օնլայն տաքսի ծառայությունների համար: 

Նրա խոսքով՝ իրեն են զանգահարել բազմաթիվ գործընկերներ և ասել, թե իբր ամեն տաքսի շահագործողի համար տուրք է սահմանվել. «Դա թյուրիմացություն է, նման բան չկա»:

Պատգամավորը պարզաբանեց, որ մեկ մլն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է: