Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է ուկրաինացի պատգամավորը գյուղխորհրդի նիստում նռնակներ պայթեցրել, ինչի հետևանքով կա զոհ և 26 տուժած. տեսանյութ

Ինչպես է ուկրաինացի պատգամավորը գյուղխորհրդի նիստում նռնակներ պայթեցրել, ինչի հետևանքով կա զոհ և 26 տուժած. տեսանյութ
Հասարակություն
16:31, 15 декабрь 2023
Ուկրաինայի Զակարպատներ մարզում տեղի պատգամավորը նռնակներ է պայթեցրել Կերեցկովի գյուղխորհրդի շենքում, հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։

Տուժել է 26 մարդ, նրանցից վեցի վիճակը ծանր է։ Գրանցվել է նաև մահվան երկու դեպք, որոնց թվում է պատգամավորը, սակայն ոստիկանությունը պարզաբանել է, որ բժիշկները փորձում են նրան վերակենդանացնել։ Պատգամավորի շարժառիթներն անհայտ են։

«Ստրանա»-ն գրում է, որ  նռնակները գյուղխորհրդի շենք է բերել ենթադրաբար պատգամավոր Սերգեյ Բատրինը։ Կերեցկով համայնքի կայքում ասվում է, որ նա օրենքի և կարգուկանոնի հանձնաժողովի անդամ է, պարզաբանում է պարբերականը։