Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական գործողությունների հետևանքով մեր երկիրը կրել է 326 մլրդ դոլարի կորուստ. Ուկրաինայի վարչապետ

Ռազմական գործողությունների հետևանքով մեր երկիրը կրել է 326 մլրդ դոլարի կորուստ. Ուկրաինայի վարչապետ
Աշխարհ
11:49, 06 сентябрь 2022
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է ռազմական գործողությունների հետևանքով երկրի կրած կորուստների մասին, որոնց գումարը կազմում է 326 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է ուկրաինական «Ստրանա» պարբերականը։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ Շմիգալը Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում ասել է, որ Ուկրաինան ռազմական գործողություններից իր վնասը գնահատում է 326 մլրդ դոլար։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը կարողացել է ստուգել այդ գումարը Համաշխարհային բանկի փորձագետների հետ միասին։ Շմիգալի խոսքով՝ 105 միլիարդ դոլար անհրաժեշտ կլինի ծախսել ավերված օբյեկտների վերականգնման համար։