Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում անվտանգության այսօրվա վերահսկողությունը պայմանավորված է ստեղծված իրավիճակով․ ԱԱԾ

ԱԺ-ում անվտանգության այսօրվա վերահսկողությունը պայմանավորված է ստեղծված իրավիճակով․ ԱԱԾ
Հայաստան
17:52, 03 март 2021
ԱԺ-Կառավարություն հարցուապատասխանից առաջ, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մամուլում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ ակնհայտ երևում է, որ ԱԺ-ի մոտ աննախադեպ հսկողություն է իրականացվում՝ «Հայրենիքի փրկության շարժման»  հանրահավաքին զուգահեռ։ 

Ազգային ժողովի շենքի պատժգամբից դիպուկահարներ են աշխատում,  դարպասների մոտ լուսաձայնային նռնակներ են տեղադրվել եւ ճաղավանդակների բաց մասերը զոդում են։ 

ԱԱԾ մամուլի կենտրոնից Civic.am-ին հայտնեցին, որ այդ աշխատանքները պայմանավորված են ստեղծված իրավիճակով։

Հիշեցնենք նաեւ, որ այսօր ոստիկանությունը այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր  սադրանքների մասին։ Եվ ոստիկանությունը կոչ էր արել զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

Գեղամ Ադյան