Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի կատարել»․ ԿԳՄՍ նախարար

«Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի կատարել»․ ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
17:54, 26 февраль 2021
«Մեր լեգենդար շախմատիստը նշում էր, որ վերաբերմունքը շախմատիստների եւ շախմատի նկատմամբ էականորեն տարբերվել է. Կարող եմ ասել, որ այո փոխվել է։ 2019 թվականից շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձեւերին՝ պարգեւավճարների եւ լրավճարների մասով։ Եվ անգամ Լեւոն Արոնյանի քավորը, (խմբ. Սերժ Սարգսյանը) որ շախմատի ֆեդերացիայի նախագահն էր եւ ցայսօր նախագահն է՝ այդօրինակ հարցերը անգամ չեն լուծվել»,- անդրադառնալով Լեւոն Արոնյանի այսօրվա հայտարարությանը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ 

«Ցավալի հայտարություն է ինձ համար, բայց ասեմ, որ նաեւ որոշակի անձնական հայտարարություններ են հնչել, որը ենթադրում եմ, որ հասցեագրված է եղել նաեւ ինձ, բայց չմոռանանք, որ Արոնյանի ջանքերի շնորհիվ Հայաստանը մի քանի անգամ ոսկի է ձեռք բերել։ Առաջիկայում Երեւանում կբացվի Շախմատի վարպետության դպրոց, եւ սա բացառիկ քայլ է լինելու Հայաստանին վերադարձնելու շախմատի այն փառքը, որ տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք»,- ասաց նա։

Հայրապետյանի խոսքով՝ Արոնյանը նշում էր, որ վերաբերմունքը շախմատիստների նկատմամբ էականորեն տարբերվել է. Նա ասաց, որ այո փոխվել է։ «2019 թվականից շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձեւերին՝ պարգեւավճարների եւ լրավճարների մասով։ Եվ անգամ, երբ Լեւոն Արոնյանի քավորը, որ շախմատի ֆեդերացիայի նախագահն էր եւ ցայսօր նախագահն է՝ այդօրինակ հարցերը անգամ չեն լուծվել», ավելացրեց նա։

Հայրապետյանն ասաց նաև, որ երբ դպրոցը հիմնվի, մամուլի ասուլիս կկազմակերպեն` մանրամասնելով 1.5-2 տարիներրի ընթացքում իրենց արած աշխատանքը շախմատի ոլորտում։

Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մեկնաբանելով Արոնյանի հայտարարությունը, ասաց․ «Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել։ Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, որ  ներկայացրել է Հայաստանը։ Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել Լևոնի նման շախմատիստը։ Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը և մնա մեր բոլորի կողքին․ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունն Արոնյանի նկատմամբ չի կատարել»։

Հիշեցենք, որ  շախմատի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը այսօր հանդես էր եկել հայտարարությամբ և հաստատել լուրերը, որ հեռանում է Հայաստանից։