Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ օդային թռիչք կատարելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում

Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ օդային թռիչք կատարելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում
Հասարակություն
19:49, 12 март 2024
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարահի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին ու գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։