Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հադրութում հայտնաբերվել է ևս 1 հայ զինվորի աճյուն. ԱԻՊԾ

Հադրութում հայտնաբերվել է ևս 1 հայ զինվորի աճյուն. ԱԻՊԾ
Հասարակություն
18:13, 03 сентябрь 2021
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: