Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի փրկարարները Հադրութի շրջանում հայտնաբերել են ևս 2 զինծառայողի աճյուն

Արցախի փրկարարները Հադրութի շրջանում հայտնաբերել են ևս 2 զինծառայողի աճյուն
Հայաստան
16:26, 20 апрель 2021
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546: