Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսում արգելվել է հայկական կոնյակն ու գինին

Բելառուսում արգելվել է հայկական կոնյակն ու գինին
Հասարակություն
22:04, 25 март 2024
Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։ Այս մասին հաղորդվում  է «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հաստատության պաշտոնական կայքէջում։

Ընդգծվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ խմբաքանակը պետք է հանվի առևտրից ու ոչնչացվի կամ հետ ուղարկվի։