Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց Եռաբլուրում․ ուղիղ

Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց Եռաբլուրում․ ուղիղ
Հասարակություն
12:22, 27 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա արցախյան պատերազմի զոհերին։ 

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ցավակցում ու խոնարհվում է բոլոր զոհված տղաների շիրիմների առջև. «Մենք ունենք և ընկերներ այստեղ պառկած, և զինվորներ, և նախկինում անմիջական ենթակաները։ Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանակվի գերեզմանի։ Սա մեր սուրբ տեղն է, և մենք պետք է այստեղ գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք և չհաշվենք իրենց մահացած, իրենք ողջ են»։