Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում
Հասարակություն
12:08, 19 октябрь 2021
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։

Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ:

Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միեւնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով: Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»։