Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաև քո կողմից․ Արտակ Հովհաննիսյան

Այսօր ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաև քո կողմից․ Արտակ Հովհաննիսյան
Հասարակություն
11:37, 22 октябрь 2021
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ալբե'րտս, իմ հերոս որդի, այսօր ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաեւ քո կողմից։ Բայց, ի տարբերություն քո ձեռքով նվիրած ծաղիկների՝ իմ նվիրածը ուրախություն ու փայլ չհաղորդեցին  նրա  աչքերին...

Խոնարհվում եմ քո առաջ հերոսծին մայր, ուժեղ հայ կին ու իմ կյանքի ընկեր։