Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 34 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 16 արձանագրություն. ՍԱՏՄ

Հասարակություն
34 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 16 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։
ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: