Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր. ԿԳՄՍ փոխնախարար

Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր. ԿԳՄՍ փոխնախարար
Հասարակություն
21:49, 29 октябрь 2021
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ծնողներ,

Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։ Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։

Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել վարակի ալիքը։ Դա հնարավոր կլինի, եթե միաժամանակ հետևենք, որպեսզի երեխաները հնարավորինս խուսափեն մարդաշատ վայրերից։ Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով կամ ընկերներով գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր։ Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այդ դեպքում ավելի լավ է՝ դպրոց գնային»։