Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գոռավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենին չեն ազատել զբաղեցրած պաշտոնից․ Արարատի մարզպետարանը հերքում է ԶԼՄ-ի տարածած լուրը

Գոռավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենին չեն ազատել զբաղեցրած պաշտոնից․ Արարատի մարզպետարանը հերքում է ԶԼՄ-ի տարածած լուրը
Հասարակություն
12:42, 12 ноябрь 2021
YerevanToday լրատվամիջոցում հրապարակվել է մի նյութ, համաձայն որի՝ «Արարատի մարզի Գոռավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Աթոյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից, քանի որ հրաժարվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին ձայներ հավաքել իշխանական թեկնածուի օգտին»:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերոնշյալ հրապարակումն ապատեղեկատվություն է, Գոռավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի հիման վրա՝ առանց ճնշումների, վերջինիս քաղաքական գործընթացներում ներգրավվելու որևէ առաջարկ չի եղել: 

Շեշտում ենք, որ մարզի որևէ ուսումնական հաստատություն չի ներգրավվել և չի ներգրավվի ընտրական որևէ գործընթացում: