Քաղաքացիակենտրոն
լրատվություն

50 000 ՀՀ դրամի միանվագ օգնություն՝ Արցախի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց

50 000 ՀՀ դրամի միանվագ օգնություն՝ Արցախի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց
Հասարակություն
12:23, 22 декабрь 2021
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը  կտրամադրվի 2022թ հունվար ամսին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Ծրագրի շահառուներն են 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք, 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:

Ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:

Դրամական օգնությունը տրամադրվելու է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։