Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից տեղահանվածներին դրամական օգնություն տրամադրելու կարգը. վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է

Արցախից տեղահանվածներին դրամական օգնություն տրամադրելու կարգը. վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է
Հասարակություն
11:52, 02 декабрь 2021
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել.«Հարգելի՛ քաղաքացիներ, պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու ծրագրի (50 000 և 25 000 դրամ) շրջանակներում առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքէջի միջոցով, դիմումների մուտքագրման վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 5-ը»։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

(ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի N 1709-Լ)

Միջոցառման շահառու են՝

  1. Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիները, ովքեր համապատասխան միջոցառումների շրջանակներում ստացել են (ում տվյալները ներառվել են վճարման ցուցակում) 300 000 դրամ կամ 250 000 դրամ դրամական աջակցություն,
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխաները, եթե երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն հանդիսացել են 300 000 դրամ կամ 250 000 դրամ դրամական աջակցության միջոցառումների շահառու:
  3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ ոչ ավելի, քան 4 ամսվա համար՝ սկսած 2021 թվականի սեպտեմբեր ամսվանից:
  4. Տվյալ ամսվա շահառուներ են այն քաղաքացիները, ովքեր այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։
  5. Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝ 1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50 000 դրամ,  2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։
  6. Միջոցառման շահառու՝ մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը տրամադրվում է նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին՝ անկախ նրա օրինական ներկայացուցչի՝ սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից:
  7. Տվյալ ամսվա դրամական օգնությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:
  8. Դիմումը ներկայացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ, օոliոe.ssa.am կայքէջի համապատասխան ծրագրային միջավայր:
  9. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։
  10. Ամսական դրամական օգնության գումարը վճարվում է պետական բյուջեի կամ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հատկացրած դրամական միջոցների հաշվին:
  11. Պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի (եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
  12. Պետական բյուջեի միջոցների հաշվին վճարելու դեպքում՝ դրամական օգնության գումարը շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) բանկի կողմից վճարվում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով բանկը չի կարող գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում:
  13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: