Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ առողջապահության նախարարությունը 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու մասին

ԱՀ առողջապահության նախարարությունը  500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու մասին
Հայաստան
15:41, 09 сентябрь 2021
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք  ՀՀ  կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումները հանձնեն հանձնաժողովին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ  ծրագրի մեկնարկը տրվել էր, սույն թվականի հուլիսի 5-ին:

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին:

[ԱՀ առողջապահության նախարարություն]