Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու դպրոցներում ջերմաստիճանի խնդիր չկա, որոշ դպրոցներ դիմակներ կրելու առումով առավել զգոն պետք է լինեն՝ տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով․ Նազելի Բաղդասարյան

Գյումրու դպրոցներում ջերմաստիճանի խնդիր չկա, որոշ դպրոցներ դիմակներ կրելու առումով առավել զգոն պետք է լինեն՝ տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով․ Նազելի Բաղդասարյան
Հասարակություն
18:01, 14 январь 2022
Այսօր այցելեցի Գյումրու մի շարք դպրոցներ։ Այցիս հիմնական նպատակը պարզելն էր, թե հակահամաճարակային կանոններին դպրոցները որքանով են  հետևում, առավելապես հասկանալ, թե դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանն ապահովվա՞ծ է, և արդյո՞ք ուսուցչական և աշակերտական համակազմը դիմակներ կրում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Նազելի Բազդասարյանը։

Ընդհանուր առմամբ, ջերմաստիճանի խնդիր Գյումրու դպրոցներում չկա, որոշ դպրոցներ դիմակներ կրելու առումով առավել զգոն պետք է լինեն՝ տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։ 

Մարզում բացակայությունների թիվը չի գերազանցում 8-9 տոկոսը, դրանց հիմնական պատճառը շնչառական սեզոնային հիվանդություններն են։