Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոքդաունի չենք գնա, կխստացվեն դիմակներ կրելու կանոնները, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր. Փաշինյան

Լոքդաունի չենք գնա, կխստացվեն դիմակներ կրելու կանոնները, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր. Փաշինյան
Քաղաքականություն
11:57, 28 октябрь 2021
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնովիրուսային իրավիճակին, ասաց՝ ՀՀ-ն չի գնալու լոքդաունի. «Խստացվելու են դիմակներ կրելու կանոնները, և չի բացառվում, որ մենք գնանք բաց տարածքներում համընդհանուր դիմակներ դնելու կանոններին: Երբ կա դիմակ դնելու համընդհանուր պարտադրանք, ավելի լավ է վերահսկում իրականացնել»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց՝ ցանկանում եմ կիսվել անձնական փորձով. «Բանավեճ կա, թե ինչքանով է պատվաստանյութն էֆեկտիվ կամ ոչ էֆեկտիվ: Ես ցանկանում եմ մեր ընտանիքի օրինակով մի իրավիճակ ներկայացնել: Ես նախկինում ասել էի՝ մեր ընտանիքի անդամներից ավագները, բացի երկու երեխաներից, բոլորս պատվաստվել ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, ինչի մասին մենք իմացանք 1 շաբաթ անց և, բնականաբար, մենք իր հետ ամենօրյա շփում ենք ունեցել, բայց մեզանից ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով, չնայած պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում, որ այլևս չես վարակվի: Ընդ որում, մեր ընտանիքի անդամներով տարբեր պատվաստանյութերով ենք պատվաստված»,- նշեց վարչապետը: