Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի ըմբիշ Սերգեյ Զաքյանի հիշատակին

Մրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի ըմբիշ Սերգեյ Զաքյանի հիշատակին
Հասարակություն
11:31, 19 январь 2022
44-օրյա պատերազմում հերոսացած գյումրեցի ըմբիշ, սերժանտ Սերգեյ Զաքյանի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական մրցաշար է անցկացվել «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մարզադահլիճում։

Միջոցառմանը մասնակցել են հանրապետության ուժեղագույն 60, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի 4 երիտասարդ ըմբիշներ։

Թեժ պայքարից հետո 10 քաշային կարգերում որոշվել են հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։