Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոլսո Հայոց Պատրիարքը ապաքինվել է. Նա վարակվել էր կորոնավիրուսով

Պոլսո Հայոց Պատրիարքը ապաքինվել է. Նա վարակվել էր կորոնավիրուսով
Հասարակություն
16:46, 25 январь 2022
Պոլսո Հայոց Պատրիարք Ամեն.Տ. Սահակ Բ. Արք.Մաշալյանը ապաքինվել է եւ կրկին անցել ծառայության: Պատրիարքը, ինչպես հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Նոր Մարմարա» պարբերականը, վարակվել էր կորոնավիրուսով: Նա հունվարի 13-ին թեստ էր հանձնել, որի արդյունքը դրական էր եղել: Պատրիարքը մեկուսացման մեջ էր պատրիարքարանի առանձնահարկում: Հունվարի 24-ին Մաշալյանը կրկին թեստ է հանձնել,  որի արդյունքը բացասական է եղել: «Նորին Ամենապատությունը ապաքինվել է եւ վերագտել իր առողջությունը»,-գրում է պարբերականը:  

Մաշալյանը  Պոլսո Հայոց Պատրիարքն է  2019 թվականի դեկտեմբերի 11-ից: