Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Հասարակություն
22:12, 07 февраль 2022
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ Արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել»,- ասել է նա։

Ադրբեջանը, այսօր վերադարձնելով 8 հայ գերիների, հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության և ԵՄ միջնորդությամբ այսօր ութ հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։