Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հայտնել է իր զոհերի ու անհետ կորածների թիվը

Ադրբեջանը հայտնել է իր զոհերի ու անհետ կորածների թիվը
Միջազգային
18:37, 02 июнь 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը։

Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2900-ի:

Նշվում է, որ խոսքը մինչ 2021թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին:

Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է: