Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրականում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Ջրականում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Հայաստան
15:17, 15 апрель 2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 15-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ որոնումներն իրականացնում է փրկարարական մեկ ջոկատ:

Պատերազմից հետո, առայսօր՝ Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է։