Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արմնյուզ» հեռուստաալիքը զրկվեց լիցենզիայից, իսկ «ԱրմնյուզFM»-ը վերադարձել է եթեր

«Արմնյուզ» հեռուստաալիքը զրկվեց լիցենզիայից, իսկ «ԱրմնյուզFM»-ը վերադարձել է եթեր
Հասարակություն
14:22, 18 февраль 2022
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի ժամանակ որոշում է կայացրել, որի համաձայն «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան հետ է կանչվել։ «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ, որ վերադառնում է եթեր․ այս մասին Factor TV-ին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Մինչ այդ, 5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, և թե՛ ռադիոյի լիցենզիայի գործողությունը։ Օրենքը թույլ է տալիս մինչև 30 օր ժամկետով կասեցնել այն, եթե հեռարձակողը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում։

Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիա»-ն, որի կազմում ընդգրկված են «Արմնյուզ» հեռուստաալիքը, Tert.am-ը, «ԱրմնյուզFM»-ը, օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունը։

Առաջիկա 1 ամսվա ընթացքում, սահմանված կարգով, ՀՌՀ կհայտարարի նոր մրցույթ թափուր հաճախականության համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՌՀ կողմից հեղինակազորված կազմակերպությունները։