Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պֆայզեր» պատվաստանյութը կրկին հասանելի է պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում

«Պֆայզեր» պատվաստանյութը կրկին հասանելի է պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում
Հասարակություն
14:31, 21 февраль 2022
«Պֆայզեր» պատվաստանյութը կրկին հասանելի է:

COVID-19-ի դեմ կիրառվող այս պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:

«Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ):

Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: