Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանում ՀՀ դեսպանն այցելել է «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն

Հունաստանում ՀՀ դեսպանն այցելել է «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն
Հասարակություն
14:41, 25 февраль 2022
Փետրվարի 24-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանի ուղեկցությամբ, այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն:

Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել հաստատության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի, ինչպես նաև ռազմական հաստատության հայ ուսանողների հետ: Գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու բարեկամ երկրների միջև սերտ հարաբերություններին, ներկա ռազմական և ռազմավարական համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն բևեռելով երկու երկրների միջև բազմաոլորտ փոխշփումներն էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու վրա։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Հունաստանի հետ ռազմական համագործակցության բաղադրիչը՝ կարևորելով այդ ոլորտում համագործակցության արդիականացման նշանակությունը` նոր սերնդի, արագ փոփոխվող, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու նպատակով:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի անունից, որ տարիներ շարունակ այս ռազմական ուսումնարանը հատկացնում է տեղեր Հայաստանից համար։ Կրթական հաստատաության հրամանատարի հետ հանդիպումից հետո ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ինչպես նաև գնդապետ Արթուր Դալիբալթյանը հանդիպեցին հայ կուրսանտներին, ծանոթացան նրանց առօրյային, ուսումնական գործընթացին՝ մաղթելով հաջողություններ: