Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիպոթետիկ նման սցենար հնարավոր է, այս պահին՝ քիչ հավանական. Էդուարդ Աղաջանյանը՝ Գյումրիի ռազմակայանին հարևան երկրից սպառնացող վտանգի մասին

«Հիպոթետիկ և տեսական վտանգներ, բնականաբար, միշտ կան»,- այսօր՝ մարտի 7-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին հարևան երկրից սպասելի՞ են վտանգներ Գյումրիի ռազմակայանի առումով:

Էդուարդ Աղաջանյանը, համենայնդեպս, այդ վտանգները չի կապում ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ: «Հիպոթետիկ նման սցենար հնարավոր է, այս պահին՝ քիչ հավանական»,- հավելեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: