Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՄԻՊ-ն այցով շնորհավորել է թիվ 1 տուն-ինտերնատի և անօթևանների կացարանի կանանց Մայրության և գեղեցկության տոնը

ՀՀ ՄԻՊ-ն այցով շնորհավորել է թիվ 1 տուն-ինտերնատի և անօթևանների կացարանի կանանց Մայրության և գեղեցկության տոնը
Հասարակություն
20:05, 07 апрель 2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի և կացարանի կանանց Մայրության և գեղեցկության տոնը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին: 

Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում ջերմ զրույցներով: