Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշ լրատվամիջոցներ փորձում են հայհոյանք տեղադրելու իրենց սուրբ իրավունքը պաշտպանել․ Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ազգային ժողովում ներկայացնում է 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։ Հարցերից մեկին պատասխանելիս Հակոբյանը նշեց, որ չարության, բռնության խոսքը եթերում նվազեցնելու համար հանձնաժողովին հավելյալ գործիքակազմ է պետք։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը պայքարում է դրա դեմ և վերջերս մեծ աղմուկ եղավ՝ «հանձնաժողովի կողմից շատ ճիշտ ընդունված որոշման վերաբերյալ»։

«Որոշ լրատվամիջոցներ փորձեցին որոշումը բողոքարկել և եթերում հայհոյանք տեղադրելու իրենց սուրբ իրավունքը պաշտպանել, ինչը մեր վրա չի ազդում, հանձնաժողովի նյարդերը շատ ամուր են։ Պայքարը շարունակելու ենք»,-նշեց Հակոբյանը։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ խոսքը 5-րդ ալիքի մասի՞ն է, հանձնաժողովի նախագահը դրական պատասխան տվեց, որից հետո Ռուբինյանը շարունակեց․ «Ռոբերտ Քոչարյանի հետ առերևույթ փոխկապակցված 5-րդ ալիքը։ Ի դեպ, կապ ունի՞, թե չունի վերջը, պարոն Հակոբյան»։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ լրատվամիջոցների իրականա սեփականատերերի բացահայտման մեխանիզմը բացակայում է։