Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2012-ից ի վեր առաջին անգամ է, որ հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել. ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան

2012-ից ի վեր առաջին անգամ է, որ հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել. ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան
Իրավունք
17:14, 12 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Կուսակցություններն ու դաշինքները բոլորը միասին (25 քաղաքական ուժ) հնարավորություն ունեին Հանրային հեռուստատեսության և ռադիոյի եթերում անվճար տեղադրել 2340 րոպե քարոզչական նյութ, սակայն օգտագործել են ընդամենը 1320 րոպեն, այսինքն՝ կեսից մի քիչ ավելի: Սա մի քիչ տարօրինակ է, երբ լսում ես տարբեր քաղաքական ուժերի բողոքները, թե նրանց ներկայությունը Հանրային հեռուստատեսությունում սահմանափակ էր: Հնարավորությունն ընձեռվել էր, սակայն ոչ բոլոր քաղաքական ուժերն են այդ հնարավորությունն օգտագործել: Հանրայինի պարտավորությունը չէ քաղաքական ուժերին պարտադրել քաղաքական ուժերին մինչև վերջ օգտագործել այդ անվճար եթերաժամանակը»,- հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Բարձր դատարան, հանձնաժողովն արձանագրում է, որ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում հեռարձակողների կողմից օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտման վերաբերյալ միջազգային կազմակերպությւոնների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների կողմից հանձնաժողով բողոքներ չեն ներկայացվել»,- ասաց Տիգրան Հակոբյանը և հավելեց, որ 2012-ից ի վեր առաջին անգամ է, որ հանձնաժողովը որևէ բողոք վերը նշված կազմակերպություններից որևէ մեկից չի ստացել: