Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդպիսի կոնտինգենտը վտանգավոր է քաղաքական գործընթացների մեջ ներգրավված մեր մատաղ սերնդի համար. Անդրանիկ Քոչարյանը՝ գերդոզավորումից ցուցարարի սրտի կանգի մասին

Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հիշատակելով Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում արձանագրված ցուցարարներից մեկի սրտի կանգը, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հարցրեց, թե դա, ինչպես հրապարակվեց լրատվամիջոցներում, առնչվում էր թմրամիջոցների՞ն:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հաստատեց. «Փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման արդյունքում»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ այստեղ անելիք ունեն համապատասխան կառույցները. «Փակ տարածքներում այդպիսի կոնտինգենտի հայտնվելը վտանգավոր է մեր մատաղ սերնդի համար, որոնք ներգրավված են այս քաղաքական գործընթացների մեջ»:

Մանրամասն՝ տեսանյութում: