Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրիստիննե Գրիգորյանը Էրիկա Օլսոնին է ներկայացրել արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության դրսևորումները

Քրիստիննե Գրիգորյանը Էրիկա Օլսոնին է ներկայացրել արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության դրսևորումները
Հասարակություն
11:34, 17 июнь 2022
Հունիսի 16-ին Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Պետքարտուղարի փոխտեղակալը հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններից։

Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքի հիմնական ուղղությունները, տիկին Օլսոնի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններով, ի թիվս այլնի ներկայացնելով արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսևորումները։

«Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են»,-նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նաև հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։ Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու, ինչպես նաև ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։

Կողմերը նախանշել են համագործակցության կոնկրետ ուղղություններ։