Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար
Հասարակություն
18:39, 05 июль 2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը:
 
Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը:
 
Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն և լավատեսություն»: