Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպանություն Երևանում, դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սպանություն Երևանում, դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
18:48, 15 июль 2022
Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Պարզվել է, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, և քաղաքացին վիրավոր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Սպանվածը Երևանի բնակիչ 50-ամյա Գագիկ Խ-ն է։