Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղբ մի՛ նետեք, խարույկ մի՛ վառեք, մի՛ վնասեք. ՇՄՆ-ն հորդորում է գտնվելով բնության գրկում՝ չաղտոտել այն

Աղբ մի՛ նետեք, խարույկ մի՛ վառեք, մի՛ վնասեք. ՇՄՆ-ն հորդորում է գտնվելով բնության գրկում՝ չաղտոտել այն
Հասարակություն
15:13, 24 июль 2022
Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։

Այս մասին հայտարարում է շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ ուստի, ևս մեկ անգամ կոչ են անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

«Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հանգստի ընթացքում՝
  • Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
  • Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
  • Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
  • Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Լուսանկարում Փառակատար լեռն է, այն գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը: