Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում օգոստոսի 17-18-ը ներառյալ սուգ է հայտարարված․ դրանք աշխատանքային օրեր են

ՀՀ-ում օգոստոսի 17-18-ը ներառյալ սուգ է հայտարարված․ դրանք աշխատանքային օրեր են
Հասարակություն
19:31, 16 август 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Վարչապետի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- ասված է որոշման մեջ:
Տեղեկացնենք նաև, որ սգո օրերը աշխատանքային են լինելու: