Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Հասարակություն
19:19, 18 август 2022
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 18-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։

Ըստ աղբյուրի՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։