Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ
Հասարակություն
22:21, 06 апрель 2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ հանրապետության ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ:

Քննարկվել են հանրապետությունում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչողության հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր:

Վերջին ամիսներին գրանցված ինքնասպանությունների և զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները:

Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ և օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին և բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը:

Քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր:

Հանրապետության նախագահի հանձնարարականով, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարևոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները: