Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացվել է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը Ազգային գեոպորտալին ինտեգրելու կարևորությունը

Ներկայացվել է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը Ազգային գեոպորտալին ինտեգրելու կարևորությունը
Հասարակություն
17:00, 24 август 2022
Երկրատարածական նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջավոր փորձը հայաստանյան գործընկերներին ներկայացնելու նպատակով Կադաստրի կոմիտեի համակարգմամբ անցկացվել է երկօրյա աշխատաժողով կորեական «LX Korea» կորպորացիայի հայաստանյան աշխատանքային այցի շրջանակում։

Աշխատաժողովին մասնակցել են նաև Հայաստանի պետական գերատեչությունների ներկայացուցիչները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանը ներկայացրել են «Տարածական պլանավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում» և «ՀՀ Քաղաքաշինական կադաստր» թեմաներով շնորհանդեսներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական փաստաթղթերի կառուցվածքին և քաղաքաշինական կադաստրի միասնական համակարգի ստեղծմանը։ Ընդգծվել է, որ կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի ներդրած Ազգային գեոպորտալ հարթակին ինտեգրելու արդյունքում կդյուրանատարածական պլանավորման փաստաթղթերի մշտադիտարկումը, կապահովվի թափանցիկություն,  կստեղծվեն ներդումների համար առավել բարենպաստ տարածքների, ենթակառուցվածքների ու տեխնիկական պայմանների առաջադրման հասանելի պայմաններ։

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են նաև քաղաքաշինության ոլորտի իրավական մի խումբ փաստաթղթերն Ազգային գեոպորտալին ինտեգրելու համար կատարվող նախապատրաստական աշխատանքները: