Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՏԱ նախարարը և Օմսկի նահանգապետն ընդգծել են տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության զարգացման մեծ ներուժը

ԲՏԱ նախարարը և Օմսկի նահանգապետն ընդգծել են տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության զարգացման մեծ ներուժը
Հասարակություն
14:38, 25 август 2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել ազգային վենչուրային հիմնադրամի, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի վերաբերյալ։
 
Հադիպմանը կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա, որի ուղղությամբ առաջիկայում առավել գործնական քայլեր կիրականացվեն։