Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հասարակություն
15:27, 14 сентябрь 2022
 Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Հարգելի՛ քաղաքացիներ, 

հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում է սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության  պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում՝ դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։

Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։  

Սոցիալական ոլորտին առնչվող հարցերի դեպքում առաջարկում ենք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ 114 կամ 044 17 03 21  հեռախոսահամարներով։