Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսանյութում ներկայացված գնդակահարված 8 տղաների անունները պաշտոնականացված գերիների ցուցակում ներառված չեն եղել. Սիրանուշ Սահակյան

Տեսանյութում ներկայացված գնդակահարված 8 տղաների անունները պաշտոնականացված գերիների ցուցակում ներառված չեն եղել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն
18:26, 04 октябрь 2022
2020թ. պատերազմի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով պաշտոնականացված տվյալների համաձայն՝ կա 33 գերի և 17 նոր գերի 2022թ. սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո, այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտնել է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Ընդ որում նշեմ, որ վերջին 17 գերիների պաշտոնականացված թվերի մեջ որևէ կերպ արտացոլված չեն տարածված տեսանյութում ներկայացված գնդակահարված 8 տղաների անունները: Երբ մենք ասում ենք, պաշտոնականացված գերիներ՝ մենք պետք է նկատի ունենանք, որ նրանք ողջ են և այս պահին Ադրբեջանն ընդունում է ողջ գերեվարման փաստը: Հատուկ ընդգծում եմ, քանի որ թյուր ընկալում կա, թե նրանք հաստատված գերիների մեջ եղել են և գնդակահարվել են: Ոչ, նրանք երբևէ պաշտոնականացված գերիների ցուցակում ներառված չեն եղել»,- ասել է Սահակյանը:
Աղբյուր՝ Aravot.am