Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք նույնականացրել ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ավելի մեծ թվով քաղաքացիական անձանց, քան ԱՆ-ն. ՀՀ ՄԻՊ-ը՝ տվյալների չհամընկնման մասին

Մենք նույնականացրել ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ավելի մեծ թվով քաղաքացիական անձանց, քան ԱՆ-ն. ՀՀ ՄԻՊ-ը՝ տվյալների չհամընկնման մասին
Հասարակություն
12:39, 07 октябрь 2022
«Հաճախ կառավարության կողմից հայտարարվում են տվյալներ, որոնք մեր տվյալների հետ կարող են որոշակի տարբերություն ունենալ»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ խոսելով սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա ռազմական գործողություն իրականացնելու հետևանքով արձանագրված մարդու իրավունքների խախտումներից։ 

«Մեր աշխատանքի մեթոդաբանությունը տվյալ վայրերում մարդկանց հետ շփվելով, համայնքի ղեկավարների, բնակիչների հետ, հիվանդանոցներ, զինվորական հոսպիտալներ այցելությունների, շտապօգնության բրիգադների հետ կապ հաստատելու միջոցով փաստերը հավաքելն է։
Այնուհետև այդ փաստերը ստուգվում են ՏԻՄ ղեկավարների հետ, մարզպետարանների, համապատասխան նախարարությունների մակարդակով»,- ասաց նա ու հավելեց, որ կապ են հաստատում նաև այն ԶԼՄ-ների ներկայացուցիչների, օպերատորների հետ, ովքեր տվյալ վայրերում են աշխատել.
«Ինչպես նաև տվյալ բնակավայրերում գործող ՔԿՀ-ների հետ ենք կապ պահում, ունենք նաև տարածքային գրասենյակներ»։

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ իրենք հնարավորություն են ունեցել նույնականացնել Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ավելի մեծ թվով քաղաքացիական անձանց, քան, օրինակ, առողջապահության նախարարությունը: «Առողջապահության նախարարությունը առողջապահական հաստատություններ դիմած անձանց հիման վրա է հաշվառել։ Ես անձամբ հանդիպել եմ մարդկանց, որոնք վիրավորում են ստացել, բայց չեն դիմել առողջապահական հաստատություն»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը։