Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին․ անհայտ է մնում ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը․ Գոռ Աբրահամյան

Մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին․ անհայտ է մնում ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը․ Գոռ Աբրահամյան
Հասարակություն
19:38, 08 декабрь 2022
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Եվ մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին. ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։ 

Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը։ 

Հավերժ հիշատակ մեր քաջորդիներին»։