Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովը առայժմ միայն հարցեր է ուղղել կառավարությանը

Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովը առայժմ միայն հարցեր է ուղղել կառավարությանը
Հասարակություն
13:19, 16 февраль 2021
Այսօր Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրեց, որ Անի Սամսոնյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ներկայացվել է 251 հարցից բաղկացած հարցաշար՝ ուղղված կառավարությանը, ինչպես նաև մի շարք հարցումներ ուղարկիվել են տարբեր պետական մամինների։

ՀՀ վարչապետին, փոխվարչապետերին, 10 նախարարներին, կառավարության ենթակա  5 մարմինների ղեկավարներին և վարչապետին ենթակա 2 մարմիններին ուղղվել է թվով 251 հարց։ 

Առողջապահության ոլորտին առընչվող հարցերը շուրջ 164-ն են։

Տնտեսական հետևանքներին և ֆինանսական միջոցների ծախսի ուղղություններին վերաբերող հարցերը՝ 44-ը, որոնք վերաբերում են հակաճգնաժամային միջոցառումներին, դրանց ադյունավետությանը, գնումների ընթացակարգերին, ֆինանսական միջոցների հատկացումներին, ինչպես նաև, դրանց ծախսման արդյունավետությանը։

Սոցիալական ոլորտի հարցերը շուրջ 49-ն են։ Վերաբերվում են ինչպես սոցիալական հետևանքներին, միջոցառումներին և դրանց արդյունավետությանը, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությանը, որոնք վերաբերվում են սահմանված սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացմանը, դրանց արդյունքում արձանագրված խախտումներին, մարդու իրավունքներին և ազատություններին։ 

Հարցեր կան, որոնք վերաբերվում են ԶԼՄ-ներին, հավաքների անցկացմանը և, առհասարակ, սահմանափակումներին։

Շուրջ 73 հարց առնչվել են տարբեր տեսակի վիճակագրական տվյալներ և տեղեկատվություն ներկայացնելուն, որոնց միջոցով հանձնաժողովը պետք է փորձի, այդ թվերի վրա հիմնվելով, որոշակի դատողություններ կառուցել՝ արդյունավետության վերաբերյալ։

Պատգամավորների նախաձեռնությամբ հարցումներ են ուղարկվել նաև Պետական վերահսկողական ծառայությանը, Հաշվեքննիչ պալատին, Կենտրոնական բանկին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազությանը։

Հաշվեքննիչ պալատին ուղղված հարցմամբ առաջարկվել է, որ այն Քննիչ հանձնաժողովին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում հատկացված միջոցների հաշվեքննությանը և իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ի պատասխան որի՝ Հաշվեքննիչ պալատից արդեն ստացել են  պատասխանը։

Ըստ պատասխանի՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը տեղեկացրել է, որ համաձայն հարցմանը, սույն թվականի հունվարի 29-ին պալատի որոշմամբ փոփխություններ և լրացումներ են կատարվել 2021 թվականի հաշվեքննիչ պալատի գործունեթույան ծրագրում և սահմանվել են, մասնավորապես, Covid-ով պայմանավորված առողջապահության համակարգում, ինչպես նաև, էկոնոմիկայի նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պետեկամուտների կոմիտեին հատկացված միջոցների  ծախսման հաշվեքննությանը վերաբերող առաջադրանքներ։ 

Արկադի Խաչատրյանը նշեց, որ հույս ունի, որ մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը արդյունքները պատրաստ կլինեն, նաև հաշվեքննիչ պալատից իրականացված ուսումանսիրությունների և հաշվեքննության վերաբերյալ։ 

Հարցումներ են ուղարկվել նաև Վերահսկողական պետական ծառայությանը, որոնք ուղղված են այն արդյունքներին ու ուսումնասիրություններին, որոնք իրականացվել են ծառայության կողմից և վերաբերել են Covid-ով պայմանավորված հատկացված միջոցների ծախսման ուղղություններին, դրանց նպատակայնությանը, առհասարակ, այն ուսումնասիրությունններին, որոնք վերաբերում են ֆինանասական հատկացումներին։ Առաջարկվել է ներկայացնել դրանց արդյուքները, եզրակացություններն ու տեղեկանքները։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հարցերը վերաբերում են իր կողմից արձանագրված բողոքներին և խնդիրներին, թե ինչպիսի իրավունքներ և ազատություններ են սահմանափակվել, և ինչպիսի իրավիճակ է արձանագրված Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, առհասարակ։

Կենտորանակն բանկին նույնպես հարցման միջոցով առաջարկվել է ներկայացնել իրենց ուսումանսիրության արդյուքները, որոնք վերաբերում են Covid-ով  պայմանավորված ճգնաժամի տնտեսական, սոցիալական հետևանքների գնահատմանը, դրանց արդյունավետությանը։ Սպասվում է, որ նրանք կհայտնեն իրենց դիրքորոշումը և կներկայացնեն Կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոցառումների մասին։

Գլխավոր դատախազությանը ուղղված հարցմամբ՝ հանձնաժողովը խնդրել է  տեղեկատվություն՝ հարուցված գործերի վերաբերյալ, որոնք տարբեր ուղղություններով են նախատեսված։ Հարցերը այն մասին են, թե արդյո՞ք կան  հատկացված միջոցների ծախսման ուղղությունների, չարաշահումների և յուրացումների վերաբերյալ հարուցված քրեական գործեր։

Հարց է ուղղվել Ոստիկանությանը՝ նրա կողմից սահմանափակումների պահպանման նկատմամաբ հսկողության շրջանակներում հարուցված քրեական գործերի վերաբերյալ․ արդյո՞ք կան տարբեր քաղաքացիների կողմից դրսևորած խուլիգանության, հասարակական կարգի խախտման, ինչպես նաև, ոստիկանների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների մասով հարուցված քրեական գործեր։ 

Առաջարկվել է նաև տեղեկություն ներակայացնել այն քրեական գործերի վերաբերյալ, որոնք վերաբերում են  Covid-19-ով վարակելուն, բժշկական օգնություն չցուցաբերելուն, ինչպես նաև, բժշկական օգնություն և ծառայություններ մատուցելիս, պարտականությունները ոչ պատշաճ կատարման դեպքերին։ 

Խաչատրյանի խոսքով՝ հարցերը հավաքագրվել են նաև ԶԼՄ-ների կողմից արձանագրված խնդիրների հիման վրա, ինչպես նաև մասնագիտական հանրության հետ քննարկումների արդյունքում արձանագրված հարցադրումների արդյունքում։

Սյուզի Սիրականյան