Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ-ն սահմանել է Սիսիանի ավագանու արտահերթ ընտրության օրը

ԿԸՀ-ն սահմանել է Սիսիանի ավագանու արտահերթ ընտրության օրը
Հասարակություն
12:33, 04 январь 2023
Մարտի 26-ին Սիսիան համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նշանակեց Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։

Այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։

Հարցը զեկուցեց ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ի ժամը 18:00-ն:

2023 թվականի մարտի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: